ԱԺ պատգամավոր, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի իրական սեփականատեր Սամվել Ալեքսանյանի եկամուտները 2013 թվականին կազմել են 12,782,760 դրամ, որից 2,942,760 դրամը ստացել է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից, իսկ մնացածըˋ շահաբաժնից: Այս տվյալները հրապարակել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Պատգամավորը հարկային տարվա սկզբում ունեցել է 372.000.000 դրամ, իսկ հարկային տարվա վերջումˋ 356.960.000 դրամ: Սամվել Ալեքսանյանը 2013-ի հարկային տարում ձեռք է բերել 108.500.000 դրամ արժողությամբ RANGE ROVER 5.0 մեքենա:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am