Հնդկաստանում երիտասարդ տղամարդը գնդակահարել է կնոջն այն բանի համար, որ վերջինս Facebook սոցիալական ցանցի իր էջում թաքցրել է իր տարիքն ու սոցիալական կարգավիճակը: Ողբերգությունը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, Ջաբալուրա քաղաքում, երբ 22-ամյա տղան հանդիպել է 44-ամյա կնոջ հետ, ում հետ մինչ այդ շփվել է սոցիալական ցանցի միջոցով ավելի քան 2 տարի:
Երիտասարդը կրակել է կնոջ վրա այն բանից հետո, երբ պարզել է, որ ծանոթության պահին նա 21 տարեկան չի եղել: Բացի այդ, պարզվել է, որ կինը երեք երեխաների մայր է, եւ որ Facebook-ի իր էջում տեղադրել է իր երիտասարդ տարիքի լուսանկարը:
Կնոջը գնդակահարելուց հետո, երիտասարդը կրակել է նաեւ իր վրա: Մի քանի ժամ անց նա նույնպես մահացել է հիվանդանոցում:
«Նա այդ ողջ ընթացքում խաբել է ինձ»,- մահից առաջ բժիշկներին ասել է տղան:
Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ ողբերգությանը նախորդել է չկայացած զույգի հանդիպումը, որից հետո էլ տղան պլանավորել է կնոջ սպանությունը եւ այդ նպատակով ատրճանակ ձեռք բերել: