Արմավիրի մարզի 29-ամյա բնակիչը մեղադրվում է մտավոր հետամնաց աղջկան բռնաբարելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2013 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-18:00-ի սահմաններում։
Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդը համոզելով Հուշակերտ գյուղի տարածքում գտնվող պոմպակայանի պահակատուն է տարել «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն գլխուղեղի վաղ օրգանական ախտահարում» հիվանդությամբ տառապող աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ։
Դատաբժիշկների եզրակացության համաձայն՝ նշված հիվանդության հետևանքով աղջիկը տառապում է սակավամտությամբ և զրկված է իր հետ կատարվող գործողությունների ներքին բովանդակությունը` բնույթը, հասկանալու ունակությունից: Ասել է թե, բռնաբարության ընթացքում նա գտնվել է ակնհայտ անօգնական վիճակում:
Աղջկա ակնհայտ անօգնական վիճակից օգտվելով նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում: