Պեկինի ցուցահանդեսում ներկայացված Mercedes-Benz-ի Coupe SUV անվամբ մեքենան հանդիսանում է BMW X6-ի ապագա մրցակցի կոնցեպտը: Սպասվում է, որ մոտ կես տարի անց կոնցեպտը դուրս կգա սերիական արտադրության: Coupe SUV-ը ստացել է բավականին ագրեսիվ տեսք: Այն ունենալով գրեթե 5 մ երկարություն և 2 մ լայնություն ստացել է ընդամենը 1 մ 75 սմ բարձրություն: Կոնցեպտը ունի 22 դյույմանոց անիվներ՝ 305/45 չափով:
Coupe SUV-ի ինտերիերը դեռ գաղտնի է պահվում: Չի բացառվում, որ կոնցեպտը նույնիսկ սրահ չունի: Հնարավոր է, որ ուղղակի Mercedes-Benz-ը փորձում է այդ քայլով ուսումնասիրել հանրության արձագանքը:
Ընկերությունը որոշ ինֆորմացիա է տրամադրել նորեկի տեխնիկական տվյալների մասին: Մեքենան ունի 333 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչ և 9 աստիճան փոխանցման տուփ:
Ավտոարտադրողը նշում է, որ Mercedes-Benz Coupe SUV-ը դեռ ուսումնասիրվում է որպես կոնցեպտ, սակայն չի բացառում BMW X6-ի մրցակցի արտադրությունը առաջիկա տարվա ընթացքում: Այն կստանա Mercedes-Benz MLC անվանումը:

Ներկայացնում ենք ֆոտոշարքը.

1

1

2

2

3

3

4

4

5

5

6

6

6

6

7

7

8

8

10

10

11

11

13

13

14

14

avtoashxarh.com