«ՀԺ»-ն գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով խմբակցությունից դուրս գալու ու պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել Աժ, ուրբաթ օրը կրկին եկել է Աժ ու հետ վերցրել դիմումները։ Այս մասին մեզ հայտնեց Աժ հասարակայնության ու լրատվության բաժնի պետ Գոհար Պողոսյանը։ Ընդ որում Քոչարյանը դիմումները հետ է վերցրել Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ Այս մասին մեզ հայտնեց ինքը պատգամավորը։ Վերջինս ավելի ուշ հանդես է եկել պարզաբանմամբ, որում հայտարարում Է. «Ես ունեմ անձնական խնդիրներ, որոնց պատճառով բացակայում եմ Հայաստանից։ Դրա պատճառով էլ գրել եմ երկու դիմում՝ խմբակցությունից դարս գալու ու մանդատը վայրդնելու»։ Պատգամավորը իր պարզաբանման մեջ նաև նշել է, որ ինքը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ու ներկայացրել է իր խնդիրները. «Ես ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ հասկանան՝ ես չեմ արել և չեմ անելու մի քայլ, որից հետո կամաչեմ նայել իմ ընկերների ու աոաջին հերթին Գագիկ Ծառուկյանի աչքերին։ Եթե ինչ-որ բան ճիշտ չեմ արել, ես պատրաստ եմ տղամարդավարի ներողություն խնդրելու»,– ասել էր ԲՀԿ-ականը։ Պարզաբանման մեջ Քոչարյանը նշել է, որ իր խմբակցությունում մնալ– չմնալը որոշում Է Գագիկ Ծառուկյանը։ Ստացվում Է, որ մանդատը հետ վերցնելու որոշումը նույնպես կայացրել է ԲՀԿ նախագահը։ Այսպես կարծելու հիմքեր տալիս է նաև Քոչարյանի պարզաբանման այս հատվածը. «Կուսակցության նախագահը կորոշի, որ ես մնամ եմ խմբակցությունում և մնում եմ պատգամավոր ես կմնամ։ Կորոշի, որ ես պետք է հեռանամ ուրեմն ես կհեռանամ»։ Երեկ ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արել, որի համար պատրաստ «տղամարդավարի ներողություն» խնդրել, ինչին նա պատասխանեց. «Հայտարարությունում արդեն ասել եմ։ Ես շատ եմ բացակայում քաղաքից։ Դա է պատճառը»։ Մեր մյուս հարցին, թե Ծառուկյա՞նն ԲՀԿ-ում որոշում՝ ով դուրս գա ու ու մնա խմբակցությունում Քոչարյանը պատասխանեց. «Ամեն ինչ ուղիղ հասկացեք, հայտարարությունում ասված է, որ եթե պարոն Ծաոուկյանը կորոշի, որ ես պետք է մնամ ես կմնամ, եթե կորոշի, որ պետք է հեռանամ կհեռանամ»։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, մեր զրույցում, հայտնեց, որ դիմումը գրվել է սույն թվականի ապրիլի 11-ին. «Դավիթ Քոչարյանը դիմումը գրել է ապրիլի 11-ին, ներկայացրել է ապրիլի 11-ին։ Դիմումը գրել Է սամալիչնո (անձամբ)։ Իր ձեռքով բերել է, իր ձեռքով էլ եկել հետ վերցրել»։ Մեր հարցին, թե Ծաոուկյա՞նն է որոշում Քոչարյանի խմբակցությունում մնալ-չմնա լը, Զոհրաբյանը պատասխանեց. «Այո, Դավիթ Քոչարյանը ճիշտ է ասել։ Իր հետ կապված… Գագիկ Ծառուկյանի հետ իրենք զրուցել են, ու զրույցից հետո Քոչարյանը նման եզրակացության է եկել»։ Մեր մյուս հարցը, թե արդյո՞ք մյուս ԲՀԿ-ականների խմբակցությունում մնալ-չմնալն էլ է Ծառուկյանը որոշում, բորբոքեց Զոհրաբյանին։ Վերջինս նյարդայնացավ ու արագ-արագ սկսեց խոսել լրագրողական հարցերից, կոռեկտությունից ու այդպես էլ անպատասխան թողեց գլխավոր հարցը Ծառուկյա՞նն է որոշում պատգամավորների մանդատը վայր դնելու հարցը, թե՝ ոչ»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

hayeli.am