Ռիալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը փորձում է հանրությանն այնպիսի հագուստներով երևալ, որոնք ընդգծում են նրա առավելությունները և թաքցնում թերությունները, սակայն նրա մոտ հաճախ նորաձևության վրիպումներ են ի հայտ գալիս:

Ապրիլի 23-ին Քիմը փողոց է դուրս եկել կիսաթափանցիկ սև վերնաշապիկով և կանաչ կաշվե կիսաշրջազգեստով, որը բրիտանական The Daily Mail պարբերականի լրագրողները «աղբի պարկ» են անվանել:

«Քիմը բավական տարօրինակ տեսք է ունեցել: Կաշվե կիսաշրջազգեստը հետևից հավաքվել է, իսկ դիմացից կարճացրել է Քիմի՝ առանց այն էլ ոչ երկար ոտքերը: Նույնիսկ Giuseppe Zanotti for Balmain-ի կոշիկները չեն կարողացել փրկել իրավիճակը»,- նշել են լրագրողները:

Ким Кардашьян  Ким Кардашьян

 

 

 


Աղբյուր՝ www.1in.am