Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ՀՀԿ փոխնախագահ, խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀԿ խորհրդի նիստցի հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նա իր գործով լավագույնս կարող է ղեկավարել խորհրդարանի կառույցը»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ նրան ընտրել են միաձայն:
ՀՀԿ մամուլի քարտուղարը նշեց նաեւ, որ մինչեւ մայիսի 3-ը կառավարության ամբողջական կազմը պատրաստ կլինի:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 13-ին երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի վարչապետ: ՀՀ վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել ապրիլի 3-ին: