2014 թվականի գլխավոր նորաձեւ միտումներին NEWS.am STYLE-ը բազմիցս անդրադարձել է, սակայն այսօր առանձնացրել եւ ներկայացնում ենք վերնազգեստի մի նորաձեւ տարբերակ, որը շատ տեղին կլինի տաք գարնան եւ շոգ ամռան համար։ Խոսքը կարճ տոպերի մասին է։
Այո’, 90-ականների թրենդը վերադառնում է մերօրյա նորաձեւություն՝ նոր գույներով եւ ձեւերով։
Նման տոպերը նորաձեւության գիտակները խորհուրդ են տալիս համադրել շրջազգեստների, հատկապես՝ միդի չափսի հետ, որոնք կարող են լինել ինչպես լայն, այնպես էլ նեղ, օրինակ, մատիտ կոչվող շրջազգեստի տեսքով։
Նման համադրությունը, հատկապես, երբ տոպը եւ շրջազգեստը միագույն են, տպավորություն է ստեղծում, թե կնոջ հագին զգեստ է, ինչին նպաստում է նաեւ այն, որ տոպի եւ շրջազգեստի արանքում հիմնականաում շատ քիչ, գրեթե աննկատ բաց հատված է մնում։
Ի դեպ, հայ հայտնիները, կարծես, հետ չեն մնում նորաձեւ միտումներից եւ արդեն փորձարկել են տոպի եւ շրջազգեստի հետաքրքիր համադրությունը։