Երիտասարդները կարծում են, որ ամուսնանալը բավական է ընտանեկան երջանկություն ձեռք բերելու համար, այն ինչ ամուսնությունը ընտանեկան երջանկության համար պայքարի սկիզբն է: Ընտանեկան հարաբերություններն ուսումնասիրող մասնագետները հատուկ ընդգծում են ընտանիքի զարգացման սկզբնական փուլի կարևորությունը /Վ.Ա. Սիսենկո, Ա.Գ. Խարև, Տ.Մ. Տրապեզնիկովա, Ռ. Ռիարդսոն և ուրիշներ/: Ինչպես ցանկացած երևույթ, ընտանիքն ավելի խոցելի է սկզբնավորման ժամանակ: Երիտասարդ ընտանիքներում ձևավորվում է ընտանեկան հետագա հարաբերությունների մոդելը` պարտականությունների, իշխանության, դերերի բաշխումը, հոգևոև կապի, արժեքային համակարգի հաստատումը, փոխադարձ ադապտացիայի իրականացումը:
Ա.Վ. Սիսենկոն 0-4 տարվա ընտանիքներին համարում է շատ երիտասարդ, իսկ 5-9 տարվա ընտանիքներին `երիտասարդ: Առաջին տարիների նշանակությունը բացահայտում է այդ փուլում ամուսնալուծությունների մեծտոկոսը /20% ըստ` Տ.Մ. Տրապեզնիկովայի, ընտանիքների 1/3 ըստ` Ա.Վ. Սիսենկոյի/:
Ըստ Կարտերի և Մակգոլդինգի մի փուլ է նորապսակների ընտանիքը, որին հաջողվում է երեխաներով ընտանիքը` անկախ ամուսնական կյանքի տևողությունից: Անցումը ծնողության կտրուկ փոխում է ընտանիքի կենսակերպը:
Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան