Վերջին ժամանակների փորձերն
ու հայտնագործությունները վկայում են, որ ուղեղը կարող է ազդել և ազդում է նյութական իրականության վրա: Դա օգնում է
հասկանալ, թե ինչու են մեր սևեռուն մտքերը, ազդում մեր հետ կատարվող դեպքերի վրա:
Կյանքի համարյա ցանկացած բնագավառում մարդն ունի որոշակի հայացքներ ու համոզմունքներ, նրանց որոշ մասը դրական են, որոշ մասը` բացասական: Դրանցից շատերը ձևավորվում են արդեն վաղ տարիքից և պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում:
Մեր ձևավորված հայացքների վրա մենք հազվադեպ ենք կասկածում: Բնականաբար մենք դրանց ճիշտ ենք համարում, այլապես չէինք ընդունի ու չէինք ապրի դրանց համաձայն:
Շատերը կարող են կասկածի ենթարկել կյանքի ցանկացած բնագավառ, բայց սեփական համոզմունքները երբեք կասկածի չեն ենթարկի:
Երբ ենթագիտակցությունը ինչ-որ միտք ընդունում է որպես ճշմարտություն, նա սկսում է գործել այդ մտքին համաձայն, վկայակոչելով համապատասխան պայմաններ: Եթե դուք համոզված եք, որ բախտավոր չեք, ենթագիտակցությունը ներդնում է իր բոլոր ուժերը, կիրառում է հազարավոր տարբեր միջոցներ, որպեսզի անընդհատ իրականացվի այդ համոզմունքը: Նա անըդհատ գտնում է ապացույցներ:Ենթագիտակցությունը մագնիսական ուժով ձգում է այնպիսի երևույթներ կամ “ստեղծում” այնպիսի իրավիճակներ, որոնք ապացուցում են այդ համոզմունքի “ճշմարտացիությունը” և անտեսում, խեղաթյուրում ու նույնիսկ վանում է հակադարձը ապացուցող երևույթներն ու ինֆորմացիան:
Եթե դուք կարծում եք, որ ձեզ համար դժվար է նոր հարաբերություններ ստեղծելը, ապա ուղեղը բազմաթիվ ապացույցներ կգտնի և նրա գործունեությունը ուղղված կլինի այնպես, որպեսզի հերթական անգամ դա ապացուցի:
Մեզ սահմանափակում է ոչ թե ինչ-որ մեկը, հասարակությունը, ֆինանսական վիճակը, իշխանությունը այլ մեր համոզմունքները, մտքերը, հայացքները: Գործնականում, կյանքի ցանկացած բնագավառում մեր մեջ է և պրոբլեմը, և նրա լուծումը:
Դա կարող է տարօրինակ թվալ, բայց դիմադրությունը ստեղծվում է ոչ թե արտաքին աշխարհից, այլ մեր ներսից, մեր սեփական սահմանափակող համոզմունքներից, իրականության հետ կապ չունեցող մեր պատրանքերից, այն կերպարներից, որնոք ստեղծել ենք մեր ուղեղում:
Արտաքին պայմանները փոխելու համար նախ և առաջ պետք է փոխել ներքինը: Շատերը արտաքին պայմանները փորձում են փոխել, չնդունելով կամ չգիտակցելով, որ մինչև չվերացվի բացասական, սահմանափակող համոզմունքները, նման փորձերը արդյունք չեն տա, կամ կտան չնչին, կամ ժամանակավոր արդյունք:

Շարունակելի…

Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան