Երգչուհի Լիլիթ Կարապետյանի վերադարձի մասին ArmStar.am-ն արդեն պատմել է: Երկարատև լռությունից հետո երգչուհու նոր տեսահոլովակը շուտով եթերում կլինի: «Ժամանակին». այսպես է կոչվում Լիլիթ Կարապետյանի նոր երգը, որը նրա համար կրկին պետք է ճանապարհ հարթի դեպի հայկական շոու բիզնես:

1

1

Երգի վերնագիրը պատահական չի ընտրվել, այն ուղիղ կապ ունի երգչուհու վերադարձի հետ, չնայած երգը սիրո մասին է:

«Ժամանակին նորից մտնում եմ ասպարեզ: Ինձ սիրողների բանակն ինձ ուժ տվեց և կարծես ետևիցս հրելով նորից ինձ բերեց ասպարեզ»:

2

2

«Ինչպես այսօր ներկայացվելիք երգերի 99 տոկոսը, այս երգն էլ սիրո մասին է և այդ առումով ոչնչով չի առանձնանում: Ի սկզբանե մենք որոշել էինք, որ կատարումը պետք է լինի մաքուր էստրադային կատարում, ոչ մի շեղում դրանից այն կողմ չի եղել, իսկ վերնագրի հարցում կանգ առանք հենց այդ տարբերակի վրա, որովհետև այն իր մեջ խորհուրդ ունի:

Իմ վերադարձը ժամանակին հասունացավ, տեսնելով մարդկանց մեկնաբանությունները հասկացա, որ ինձ սպասում են»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց 90-ականների սեքս սիմվոլ երգչուհի Լիլիթ Կարապետյանը:

3

3

Այս տեսահոլովակում երգչուհին 4 տարբեր տեսարաններում է հանդես գալու: Բավականին համարձակ կերպարներում Լիլիթ Կարապետյանը ներկայանալու է կարմիր վարսերով, ինչպես ինքն է ասում «իմ սև ուղիղ հարդարված վարսերին հաջողություն եմ ասել»:

«Ամենը մտածել են ոճաբան Արա Գաբաջյանն ու տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանը: Նոր տեսահոլովակում վայրի կերպարում եմ: Թե վարսերի գույնը, թե կերպարները, ընտրվել են նորովի հանդես գալու համար»,- ասում է Լիլիթ Կարապետյանը:

...

6 տարվա լռությունից հետո երգչուհին վերադառնում է նոր ասելիքով, նոր կերպարներով և նշում, որ սկսած գործը մինչև վերջ ավարտին է հասցնելու:

«Այս տեսահոլովակի պրեմիերայից հետո, որը մի քանի օրից կլինի, պետք է անպայման մտածեմ արդեն երկրորդի մասին: Ամեն ինչ շարունակական է լինելու, որովհետև նման գործ անելուց հետո ես պարտավոր եմ շարունակել և հուսախաբ չանել նրանց, ովքեր ինձ սպասում էին»:

www.armstar.am