«Երբ ես գիրք գրեցի կրիմինալի մասին, մինչև գրքի տպագրությունը ռուսական կայքերում տարածվեց դրա թարգմանությունը: Եվ կարող եմ ասել, որ Յապոնչիկի մահը հերքող ինֆորմացիայի աղբյուրը ես եմ եղել»,- Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա:
Քրեագետը նշեց իր գտած ապացույցներից մի քանիսը. «Նրա դագաղը փակ է գնացել գերեզման, ինչո՞ւ, քրիստոնյա ժողովրդի մեջ նման բան չկա, իսկ եթե անգամ փակում են, դա արվում է միայն այն դեպքում, երբ գլուխն ամբողջովին վնասված է լինում: Հաջորդը՝ ինչո՞ւ էր ականապատված Վագանկովյան գերեզմանատունը նրա թաղումից առաջ:
Հետո հանկարծ դիահերձարանից նրա դիակն անհետանում է, և նրա մահվան թուղթը տալիս են Մոսկվայի ինչ-որ մի պատահական պոլիկլինիկայից»:
Քրեագետի խոսքով՝ փաստեր կան, որոնք լուրջ ուսումնասիրելու դեպքում շատ զարմանալի է իրողություններ կբացահայտվեն:
Դառնալով Յապոնչիկին՝ Սերգեյ Գալոյանը նշեց, որ նա երկու կին ուներ, որոնցից մեկը հոյակապ հայերեն է խոսում, սակայն ինչպես հանցավոր աշխարհում է ընդունված, նրա կանայք պաշտոնապես գրանցված չեն:
Նշենք, որ ռուս «օրենքով գողը» թաղված է Մոսկվայում գտնվող Վագանկովյան գերեզմանատանը, որտեղ նրա մայրն է թաղված:
Նյութի աղբյուր