«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երեւանի թիվ 187 դպրոցում։ 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան։ Հարցին, թե ինչու է նման բան արել, դպրոցականը պատասխանել է. «Մայրիկս ասեց. եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին»։ Այս դեպքը հատուկ քննարկման առարկա է դարձել տնօրենի մոտ, եւ ծնողը հաստատել է, որ ինքն է դրդել տղային նման արարքի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

news.am