Ի դեպ, պարզվել է, որ ժպիտը շատ ավելի կարևոր է, քան նախկինում ենթադրվում էր: Անցկացվել է հետազոտություն կամավորների շրջանում: Մասնագետները կանանց լուսանկարել են երկու անգամ: Առաջին անգամ նրանց նկարել են դիմահարդարմամբ և առանց ժպիտի, իսկ երկրորդ անգամ՝ ժպիտով և առանց դիմահարդարման: Տղամարդկանց առաջարկվել է գնահատել, թե կանայք ո՞ր նկարներում են ավելի գրավիչ:

Հարցման արդյունքները զարմացրել են. տղամարդկանց 30 տոկոսը նշել է, որ գրավիչ են ժպտերես դեմքով և առանց դիմահարդարման կանայք: 60 տոկոսն էլ նշել է, որ կանայք, որոնք չեն ժպտում, անհետաքրքիր են:

Ի դեպ, կանանց ևս դուր են գալիս ժպտերես տղամարդկ. նման կարծիք է հայտնել հարցված կանանց 73 տոկոսը:

Աղբյուր` LADYNEWS.am