Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնալուծվածները երկրորդ անգամ ամուսնանալու շատ քիչ հնարավորություն ունեն: Իսկ ամուսնալուծված կանայք ավելի մեծ դժվարությամբ են իրենց անձնական կյանքը դասավորում, քան տղամարդիկ:
Հիմնական դերն այդ ամենում խաղում են նախորդ ամուսնությունից ծնված երեխաները: Հենց վերջիններս էլ խանգարում են, որպեսզի կանայք երկրորդ անգամ ամուսնանան:
Հետազոտության հեղինակ դանիացի Էնն Փորթմանը պարզել է, որ անհաջող ամուսնությունից հետո մարդկանց մեծ մասը նախընտրում է հարաբերություններ՝ առանց ամուսնության վկայականի, պարզապես համատեղ կյանք:
Երիտասարդ ամուսնալուծված կանայք և տղամարդիկ նախընտրում են հարաբերություններ ունենալ նույն կարգավիճակում գտնվող զուգընկերոջ հետ: 30 տարեկանից բարձերի մոտ էլ նկատվում է բացասկան միտում` հանդիպելու ընտանիք ունեցող անձանց հետ:
Բացի այդ` ամուսնալուծվածների մոտ կրկին միայնակ մնալու հավանականությունը մեծ է:
Աղբյուր` LADYNEWS.am