Որոշման նախագիծը Հովիկ Աբրահամյանի հավանությանը ներկայացնելու է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Գաբրիելյանը: Իսկ որոշման նախագծում նշված է հետեւյալը. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանդրության 88.1-ին հոդվածով եւ հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6- Ն Հ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ ՀՀ կառավարությունը որոշում է. Արամայիս Գրիգորյանին ազատել ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում` փոխարինելով Արամ Հարությունյանին, ով այդ գերատեսչությունը ղեկավարում է 2008 թվականից:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը եղել է ԱԺ պատգամավոր, նաեւ կարճ ժամանակահատված պաշտոնավարել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարար: 2013 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ Արարատի մարզպետն է: