Վարչապետ Հովիկ Աբարհամյանն այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե արդյոք դուրս է գալիս կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը, անդրադարձավ իր ավելի վաղ արած հայտարարությանը՝ նշելով, որ դե ֆակտո այն հանվելու է։
«Դուք ուզում եք, որ նորի՞ց պատասխանեմ, բայց չեմ կարող պատասխանել, և ես ասել եմ ՝ դե ֆակտո, այո՛: Իսկ դա էլ բավական է, որ երկրի վարչապետը նման արտահայտություն է արել»,– ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վահան Բաբայանը հայտարարեց, որ որևէ կոնկրետ տեսակետ չկա, բոլորը ակնկալում են նորություններ, բոլորին հետաքրքրում է՝ «պարտադիր» բաղադիչի հարցը դու՞րս է գալիս, պահված գումարները վերադարձվելո՞ւ են թե ոչ:
Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց, որ իր ուղերձում հստակ այդ հարցին պատասխանել է այնքանով, որքանով որ այսօր հնարավոր է պատասխանել այդ հարցին:
«Եվ ես հիմա ավելացնելու ոչ մի բան չունեմ, քանի որ մենք պետք է այդ հարցը քննարկենք 6 խմբակցությունների հետ, որոնք մասնակցելու են մեր աշխատանքներին: Եվ ես ցանկանում եմ, որպեսի մենք փաթեթով լուծումն առաջարկենք»,– ասաց նա։
«Նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում և ինչի մասին, որ խոսում եք՝ գանձումները հետ վերցնելու, իմ կարծիքով դա խնդիր է Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, մենք հիմա քննարկում ենք, եթե հնարավոր լինի այն առաջարկները, որ անում եք՝ Արծվիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան», մենք փորձելու ենք 1-ից 2-րդ ընթերցում ավելի հստակ դիրքրոշումն արտահայտել»,-նշեց Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ վարչապետը մանրամասնեց, որ դա ժամանակի խնդիր է և գոնե 1 շաբաթ պետք է՝ որոշ կազմակերպությունների հետ հանդիպումներ ունենալու համար: «Բայց ամեն դեպքում, այդ յոթ ուղղությունները, որ մատնաշել էի, շատ հստակ էր»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նյութի աղբյուր