Ընտանիքի հասունությունը որոշվում է տարբեր չափորոշիչներով : Սոցիոլոգիայի մեջ ընտանիքի հասունության չափորոշիչը հաճախ ընտրում են ընտանիքի գոյության ժամանակով , որպես կանոն , ոչ պակաս , քան 7-10 տարի :
Որոշ հոգեթերապևտիկ շրջաբաժանումներում հասուն ամուսնությունը նույնպես բնորոշվում է ընտանեկան կյանքի երկարատևությամբ : Որոշ հեղինակներ առանձնացնում են միջին տարիքի ամուսնությունները : Նրա մեջ են մտնում ամուսնության 6-14-րդ կամ 10-25-րդ տարիները : Ամուսինների տարիքը `45-50 տարեկան : Այս տարիքում մարդիկ տնտեսապես ակտիվ են , կայուն հասարակական դիրք են գրավում :
Հոգեբանական շրջաբաժանումներում որպես չափորոշիչ սովորաբար ընդունում են ընտանիքի զարգացման խնդիրների իրագործումը : Ընտանեկան կյանքի հասուն փուլը կենսական շրջանի ամենաերկար փուլն է : Այն տևում է այն պահից , երբ առաջին երեխան դառնում է համեմատաբար ինքնուրույն և դպրոց է գնում մինչև այն պահը , երբ հասուն երեխաներն առանձնանում են ընտանիքից :
Ընտանեկան հասուն փուլի հիմնական խնդիրները կապված են երեխաների դաստիարակության հետ : Այդ պատճառով որոշ հետազոտողներ այս փուլը բաժանում են երկու ենթափուլի ` դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքներ և դեռահաս ունեցող ընտանիքներ` յուրաքանչյուրի համար առանձնացնելով իր խնդիրները :
Դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների խնդիրներն են `
• Պարտականությունների վերաբաշխում,
• Մասնակցություն ուսման հետ կապված խնդիրների լուծմանը,
• Պարտականությունների բաշխում` կապված երեխայի տնային հանձնարարությունների պատրաստման հետ:
«Դեռահաս ունեցող ընտանիքների խնդիրներն են `
• Ծնողների և դեռահասների միջև ինքնուրույնության և վերահսկողության վերաբաշխում,
• Ծնողական վարքի և դերերի տիպի փոփոխություն,
• Նախապատրաստում ծնողներից առանձնացմանը:
Բացի երեխաների հետ կապված զարգացման խնդիրներից , ընտանիքի առաջ այդ շրջանում կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ : Վերջիններս կապված են ամուսինների միջև հարաբերությունների վերակառուցման և ծնողների հետ փոխազդեցության փոփոխության հետ :
Տվյալ փուլում ամուսինների միջև փոխհարաբերությունների վերակառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է ավելի շուտ ոչ թե ընտանիքի կառուցվածքի փոփոխություններով , այլ ամուսիններից յուրաքանչյուրի տարիքային ճգնաժամով :
Հեղինակ Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան