Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ըստ FHM-ի ամսագրի կազմած վարկանշային աղյուսակի, ճանաչվել է մեր մոլորակի ամենասեքսուալ կինը, հայտնում է The Daily Mail-ը։
Ուշագրավ է, որ ամսագրի 2013թ. վարկանշային աղյուսակում Լոուրենսը ներառված չէր անգամ լավագույն 10-յակում ու գտնվում էր 20-րդ հորիզոնականում։ Սակայն այս տարի նրան հաջողվել է 19 կետով ցատկ կատարել ու գրավել 1-ին, պատվավոր հորիզոնականը։
22-ամյա օսկարակիր դերասանուհուն հաջորդում է բրիտանացի դերասանուհի Միշել Քիգանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է երգչուհի Ռիհանան։
Աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց վարկանշային աղյուսակի առաջին 10-յակում են ներառվել նաև դերասանուհիներ Միլա Կունիսը, Սկարլետ Յոհանսոնը և երգչուհիներ Բեյոնսեն, Նիքոլ Շերզինգերը։
Ստորև ներկայցնում ենք FHM-ի կազմած լավագույն տասնյակն ամբողջությամբ.
1. Ջենիֆեր Լոուրենս
Աղբյուր՝ www.tert.am