35-ամյա Էնիսա Բիլայակը միշտ էլ սիրել է արեւային լոգանքը եւ մշտապես դատական սլումներից առաջ մերկ պառկել է իր աշխատասենյակի սեղանի վրա:
Արդյունքում մի անգամ նրան բռնացրել են մերկ պառկած իր աշխատասենյակի սեղանին: Կողքի շենքից արված լուսանկարները հայտնվել են լրատվամիջոցներում եւ հիմք դարձել ներքին հետաքննություն անցկացնելու համար: Գործն ավարտվել է նրան աշխատանքից ազատելով:
Գերագույն դատարանի կարգապահական հանձնաժողովի որոշման համաձայն՝ դատավորը վնաս է հասցրել Գերագույն դատարանի վարկին:
Սակայն կինը որոշել է չհանձնվել ու ապացուցել կայացված որոշման կողմնակալությունը: Էնիսան պնդել է, որ իր սենյակի դռները փակված են եղել, իսկ ինքն իրավունք է ունեցել պատրաստվել ծանր աշխատանքային օրվան այնպես, ինչպես կցանկանար: Արդյունքում նրան հաջողվել է հասնել Գերագույն դատարանում իր վերաբերյալ որոշման վերանայման, այս անգամ որոշումը նրա օգտին է եղել:
Դատարանը վճռել է, որ կնոջ գործողություններում հանցակազմ չկա եւ նա մտադիր չի եղել վնաս հասցնել դատարանի հեղինակությանը: Էլիսան վերականգնվել է իր աշխատանքում, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը: