Իր արտաքինից դժգոհ ճապոնացի պոռնոաստղ Ռինա Նանասեն ՝ մեծահասակների ֆիլմերի սիրահարներին հայտնի Ռումի Կանդա անունով, մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել եւ արդյունքում նմանվել է Ջոան Ռոուլինգի գրքի հեքիաթային պերսոնաժ Դոբիին:
Աղջիկը պլաստիկ վիրաբուժությանը մի քանի ամիս էր նվիրել, դ ընթացքում բժիշկները «շտկել էին» նրա քիթը, կզակը եւ աչքերի ձեւը:
Իր նոր տեսքով հիացած դերասանուհին լուսանկարը տեղադրել է Twitter-ում՝ սպասելով երկրպագուների հիացական արձագանքներին: Սակայն երկրպագուները եւ սոցցանցերի մյուս օգտվողները քննադատել են Ռինային՝ ասելով, որ արտաքինը փոխելու ձգտումը նրան շատ հեռուն է տարել:
Հերթական քննարկումներից մեկի ժամանակ մեկնաբանողներից մեկը նշել է, որ այժմ պոռնոաստղը հիշեցնում է Դոբիին՝ Հարի Փոթերի մասին գրքերից:
Հեքիաթային հերոսի մականունը դուր է եկել ճապոնացիներին, եւ այդպիսով Նանասեն վերածվել է տան ոգու:
Նեղսրտած ճապոնուհին պատասխանել է, որ վիրավորական մեկնաբանությունները թողնում են դժկամները, որոնք նախանձում են իր գեղեցկությանը, եւ որ ինքը «իր ժամանակաշրջանի իդեալն է», փոխանցում է FederalPost-ը՝ վկայակոչելով Metro-ն:
Աղբյուր՝ news.am