Բազմաթիվ կանայք, ովքեր ունեն սեքսուալ ցանկության կորուստ, անհանգստանում են միայն մի բանի համար, որ հանկարծ զուգընկերը չլքի իրենց միայն այն պատճառով, որ իրենք, ըստ էության, չեն ցանականում կատարել իրենց «պարտականությունը»: Իրականում սեքսուալ ցանկության կորուստը հղի է բազմաթիվ այլ վտանգներով, որոնց շարքում առաջինը ինքնագնահատականի անկումն է: Նախ փորձենք հասկանալ, թե ինչու են կանայք կորցնում սեքսուալ ցակությունը:
Սեքսուալ ցանկության կորստի պատճառները առավել հաճախ կենցաղային են: Սթրեսները, պրոբլեմներն աշխատավայրում, երեխաների հետ կապված խնդիրները, սուղ ֆինանսական դրությունը անմիջականորեն կարող են ազդել Ձեր ննջասենյակի կյանքի վրա:
Սեքսուալ ցանկությունը վերականգնելու համար նախևառաջ խորհրդակցեք Ձեր գինեկոլոգի հետ: Նրա ճիշտ ախտորոշումը կարող է բուժման սկիզբը լինել: Անչափ կարևոր մի բան կա: Պետք չէ թաքցնել սեքսուալ ցանկության կորուստը Ձեր երկրորդ կեսից և նրա բոլոր հարցերին ի պատասխան ասել, որ պարզապես Ձեր գլուխը ցավում է: Անկեղծ խոսեք նրա հետ: Գուցե ցակությունը կորել է այն պատճառով, որ Ձեր սեռական կյանքը դարձել էր միօրինակ ու ձանձրալի: Պատմեք խնդրի մասին սիրելիին և փորձեք միասին լուծում փնտրել:
Մի մոռացեք, որ գործ ունեք հիվանդության հետ: Եվ, ինչպես ցանկացած այլ հիվանդության դեպքում, պետք է ձգտեք հանգստություն պահել, ավելի քիչ ընկնել սթրեսային վիճակների մեջ, գուցե կարելի է որոշ ժամանակով երեխաներին ուղարկել, օրինակ, գյուղ՝ տատիկի ու պապիկի մոտ, իսկ ինքներդ գուցե կարող եք ոչ տևական ժամանակով աշխատավայրից արձակուրդ վերցնեք: Այս ամենը կօգնի կտրվել սովորական դարձած սթրեսներից եւ վերադառնալ նախկին հուն: