Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Թովմասյանի վարած «Урал» մակնիշի ՊՆ 8100 Շ համարանիշի և Երևան քաղաքի Սարկավագի փողոցի բնակիչ, 86-ամյա Խաչիկ Մկրտչյանի վարած «Москвич» մակնիշի 62 ՍՏ 918 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով «Москвич»-ը կողաշրջվել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Պարգև Ղուկասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Урал»-ի վարորդ Հ. Թովմասյանը ժամկետային զինծառայող է, և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Москвич»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից վազանց է կատարել:

shamshyan.com