Մասնավորապես Կրամատորսկում քաղաքն արդեն ամբողջությամբ անցել է զինված ուժերի հսկողության ներքո, բացի քաղաքային խորհրդի շենքից, ուր շարունակում են ամրացած մնալ երկրի դաշնայնացմանը կողմ արտահայտվող ակտիվիստները:
Կոնստանտինովկայում զինյալների իրական դիմադրություն են փորձել ցույց տալ ռուսամետ կողմնորոշում ունեցող ակտիվիստները: Զրահատեխնիկայի ուղղությամբ կրակել են ոչ միայն ինքնաձիգներից, այլևս ականանետներից: Քաղաքի տարածքում անջատված են կապի բոլոր միջոցներն ու աշխատում են միայն որոշ արբանյակային ալիքներ: