Այդուհանդերձ, շատ կարեւոր է, որ հիվանդները սկսեն վերադառնալ իրենց բնականոն կյանքին ավելորդ վտանգներից եւ նստակյաց ապրելակերպին ընտելանալուց խուսափելու համար: Ամեն ինչից վախենալն ու խուսափելը կարող է անհանգստություն եւ դեպրեսիա առաջացնել, եւ ըստ էության, այն կկանխի ապաքինման գործընթացը, հաղորդում է Fox News-ը:
Որպես կանոն, եթե դուք կարողանում եք բարձրանալ մի քանի աստիճան եւ, միեւնույն ժամանակ, կրծքավանդակի հատվածում ցավ կամ հեւոց չեք զգում, ապա դուք պատրաստ եք վերսկսել Ձեր սեռական կյանքը։ Այնուամենայնիվ, կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել՝ սեքսը վայելելու համար։
Սրտի նոպաներ ունեցող որոշ հիվանդներին անհրաժեշտ է անցնել մի քանի պրոցեդուրաներ դեպի սիրտ արյան հոսքը վերականգնելու համար։
Եթե հիվանդին կաթետերի միջոցով ստենտավորում է կատարվել, ապա սեռական ակտիվությունը կարելի է վերսկսել այն բանից հետո, երբ կաթետերի տեղադրման վերքը ապաքինվել է (սովորաբար դա տեղի է ունենում մեկ շաբաթվա ընթացքում): Եթե հիվանդը ենթարկվել է սրտի բաց վիրահատության, օրինակ՝ շունտավորում, նա ստիպված է սպասել 6-8 շաբաթ կրծքավանդակի շրջանում վերքերի ապաքինման համար։
Որոշ հիվանդներ կարող են դեղեր ընդունել, որոնք կհանգեցնեն էրեկտիլ խանգարումների (ԷԽ)։ Բացի այդ, սրտի հիվանդություն ունեցող շատ մարդկանց մոտ արդեն կարող է զարգանալ ԷԽ։ Այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են ընդունել դեղամիջոցներ ԷԽ-ի դեմ, պետք է խորհրդակցեն բժկի հետ։
Չափազանց կարեւոր է, որ հիվանդները բժշկի հետ ազատ քննարկեն սեքսով զբաղվելու հնարավորությունները, քանի որ դրանում ոչ մի ամոթալի բան չկա։ Անհրաժեշտ է նաեւ կիսել Ձեր մտավախությունները Ձեր զուգընկերուհու հետ. դա կարող է շատ լավ սկիզբ լինել սեռական հարաբերությունների համար։
Իսկ եթե սեռական ակտի ժամանակ Դուք սուր ցավ եք զգում Ձեր կրծքավանդակի շրջանում, ապա անմիջապես դադար տվեք եւ անհապաղ կապվեք Ձեր բժշկի հետ կամ զանգահարեք շտապ օգնություն, հատկապես այն դեպքում, երբ սեռական ակտի ընդհատումից հետո ցավը չի մեղմանում կամ ավելի է սրանում։ Մնացած բոլոր դեպքերում ինֆարկտից հետո կարելի է շատ հանգիստ զբաղվել սեքսով։