Այս անգամ Օբաման իր ելույթը նվիրել է իր ձեռնարկած առողջապահության բարեփոխումների, իր քաղաքական ընդդիմադիրների ու Վլադիմիր Պուտինի վերաբերյալ կատակներին:

ԱՄՆ նախագահը կիրառել է Պուտինի` գոտկատեղից վերև կիսամերկ լուսանկարվելու սովորույթը պահպանողական քաղաքական գործիչներին ու մեկնաբաններին ծաղրելու համար:

«Անցած տարի (պահպանողական մեկնաբան) Փեթ Բյուքենենն ասել է, որ Պուտինն ուղիղ ճանապարհով գնում է դեպի Խաղաղության նոբելյան մրցանակի: Գիտեմ՝ տարօրինակ է հնչում, սակայն, եթե անկեղծ, ապա այդ մրցանակներն այժմ ում ասես, որ չեն տալիս: Այդ իսկ պատճառով էլ չի բացառվում»,- ասել է Օբաման` դահլիճում ծիծաղ հարուցելով:

Օբաման Խաղաղության նոբելյան մրցանակ ստացել է 2009 թ.-ին: Նա այդ մրցանակին է արժանացել, երբ դեռևս 2 շաբաթ էլ չէր եղել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

1

1

Օբամայի կարծիքով Պուտինի կիսամերկ իրանը շատ են քննարկում ամերիկյան պահպանողական լրատվամիջոցները:

«Ռուդի Ջուլիանին ասել է, որ Պուտինն իսկական առաջնորդ է: (Հանրապետական) Մարկ Հաքաբին ու (մեկնաբան) Շոն Հենիթին անդադար խոսում են նրա մերկ իրանի մասին: Սա մի փոքր տարօրինակ է»,- բազմանշանակ կերպով ասել է Օբաման:

galatv.am