Ընտանիքի բարեհաջողությունը որոշվում է նրա անդամների այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են` միմյանց նկատմամբ ունեցած բայրացակամության, դժվար հարցերում պատասխանատվությունն իր վրա վերցնելու ձգտումը, նաև` իրեն ամուսնուց ավելի քննադատաբար վերաբերվելու կարողությունը: Բարեհաջող ընտանիքի հոգեբանական մթնոլորտը բնորոշվում է ամուսինների հետաքրքրությունների ընդհանրությամբ: Բնավ էլ պարտադիր չէ, որ ամուսինն ու կինը միևնույն հրապուրանքներն ու հետաքրքրություններն ունենան, կարևորն այն է, որ նրանք երկուսն էլ հաշվի նստեն այդ հրապուրանքների ու հետաքրքրությունների հետ և ուշադրություն ցուցաբերեն դրանց նկատմամբ: Այսպես` երջանիկ կարող է լինել այն ընտանիքը, ուր ամուսիններն ապրում են հասարակական, մեծ խնդիրներով ու ձգտումներով: Եսասիրական, քաղքենական նկրտումները մարդկանց երջանկություն չեն բերում: Անկարելի է անհատի երջանկությունը հասարակությունից դուրս: Երջանկությունը մշտապես իր հոգևոր և ֆիզիկական ուժերի լիակատարության և դրանց հասրակական գործադրման զգացողությունն է: Ընտանեկան բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտն ազդում է նաև ամուսինների և ընտանիքի մյուս անդամների այնպսի զգացումների ձևավորման վրա, ինչրպիսիք են իր նկատմամբ ունեցած վստահությունը, մարդկանց նկատմամբ տածած հավատը, կենսուրախությունն ու հավասարակշռվածությունը և նպաստում է այն բանին, որ նրանք հաջողությամբ իրականացնեն իրենց աշխատանքային, ուսումնական գործունեությունը:

Շարունակելի…

Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան