Ինդոնեզիայի Բանդա-Աչեխ շրջանում 25-ամյա այրին խմբակային բռնաբարության է ենթարկվել՝ որպես պատիժ շարիաթի կանոնները խախտելու համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին: Պատճառ է դարձել 40-ամյա ամուսնացած տղամարդու հետ կնոջ արտամուսնական կապը:
Զույգին նկատել են «բարոյականության պահապանները»։ Սիրահարներին «հանցագործության վայրում» հայտնաբերելուց հետո՝ ութ «պահապանները» սկզբից կապել և ծեծել են տղամարդուն, իսկ այնուհետ բազմիցս ծաղրել են կնոջը և նրանց վրա արտաթորանք լցրել:
Դրանից հետո նրանք տարել են այրուն ոստիկանական բաժանմունք և պատմել, որ կինը խախտել է շարիաթի կանոնները՝ ամուսնացած տղամարդու հետ կապ ունենալով:
Այն մասին, որ կինը սեռական բռնության է ենթարկվել, ոստիկանները միանգամից չեն կռահել, ինչի շնորհիվ հանցակիցներից հինգը կարողացել են թաքնվել: Երեքին, ում հաջողվել է բերման ենթարկել, բռնաբարության մեղադրանք է ներկայացվել։ Կնոջն ու իր սիրեկանին արտամուսնական կապի համար պատիժ է հասնում՝ փայտով ինը հարված յուրաքանչյուրին:
Շարիաթի կանոնների համաձայն՝ նրանց, ովքեր բռնաբարել են կնոջը, հասնում է նույն պատիժը, սակայն նրանց գործը կքննվի ոչ թե կրոնական, այլ քրեական դատարանում։