Working Mother   ամսագիրն աստղային մայրերի վարկանիշն է կազմել Մայրերի օրվա առիթով, որն Արեւմուտքում նշելու են առաջիկա կիրակի:

Քիմ Քարդաշյան


Պարբերականը ներկայացրել է «2014 թվականի ամենաազդեցիկ մայրեր»-ի վարկանիշը: Լավագույն 50 կանանց ցուցակում ներառվել են կանայք, ովքեր մյուսներին մղել են հասնել լավագույնին եւ ավելիին:

Անջելինա Ջոլի


Նշենք, որ վարկանիշում տեղերը չեն նշանակում, որ առաջին համարի ներքո հայտնվածն ավելի լավն է, ասենք, 5-րդ հորիզոնականում հայտնվածից:

Ցուցակում տեղ են գտել Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Հոլլի Բերին, Հայդի Կլումը, Նիկոլ Ռիչին, Ջեսիկա Ալբան, Գվեն Ստեֆանին, Անջելինա Ջոլին, Քերրի Վաշինգթոնը, Քրիստինա Ագիլերան, Շակիրան, Վիկտորիա Բեքհեմը, Սանդրա Բալոքը եւ այլք:

Բեյոնսե


Մայրերը բաժանվել են մի քանի խմբի. ժամանցային արդյունաբերություն/գրականություն, նորաձեւություն/ոճի օրինակ, ֆինանսներ/բիզնես, լուրեր/գովազդ, քաղաքականություն, տեխնիկա/գիտություն եւ այլն: Այդ պատճառով վարկանիշում հայտնվել են ոչ միայն արտիստներ: Գլխավորապես հաշվի է առնվել որոշակի ոլորտում կնոջ տաղանդը, ակտիվությունը, նորարարությունն ու ազդեցությունը:

Շակիրա


NEWS.am STYLE