Ինչպես հայտնի է` երգչուհի Սիրուշոն, ով ամուսնացած է Ռոբերտ Քոչարյանի փոքր որդու` Լևոնի հետ, հղիության վերջին շրջանում է և պատրաստվում է իր առաջնեկին լույս աշխարհ բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայտնի է նաև, որ Քոչարյանների ընտանիքում տղա թոռնիկ է ծնվելու:

NewsBook-ի տեղեկություններով` Սիրուշոն ԱՄՆ-ում մնալու է Գլենդելում, ավելի որոշակի՝ այս քաղաքում հայտնի վայրերից մեկում՝ Ամերիկանայում: Սա քաղաքի ամենաակտիվ կենտրոնն է, ուստի՝ վարձակալվող բնակարանների գներն այստեղ բավականին բարձր են: Մեկ սենյականոց բնակարանների ամսական վարձը սկսվում է մոտ 3 հազար ԱՄՆ դոլարից: Ասում են, որ Սիրուշոն իր հարազատների շրջանակներում հայտարարել է, որ որոշել է այս անգամ հեռու մնալ հայերից, որպեսզի անդորրը հղիության վերջին շրջանում չխաթարվի իրեն տեսնելու ցանկություն ունեցող ընկերների ու հարազատների հյուրընկալությունից: Եվ չնայած հրապարակային այս հայտարարությանը` Սիրուշոն ընտրել է ամենահայաշատ և թանկ կացարանը՝ Ամերիկանայի վրա բացվող շենքը:

Ի դեպ՝ ասում են, որ Սիրուշոն ոչ թե վարձով է մնալու այստեղ, այլ Քոչարյաններն Ամերիկանայում բնակարան են գնել՝ հատուկ իրենց հարսի կոմֆորտի համար: Խոսակցություններ կան, որ բնակարանը ձեռք է բերվել 500 հազար ԱՄՆ դոլարով:

newsbook.am