Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 7-ին, ժամը 12.00-ին, Այնթապ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սեյրան Կ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ/ մեղադրանքով:


Աղբյուր՝ news.am