«ՀԺ»-ն գրում է. «Մաշտոցի պողոտայի «Բեսթ» սուպերմարկետը արդեն 2 օր է, չի գործում: Դիմապակուն փակցված է պաստառ, որ տարածքը տրվում է վարձով: Կապ հաստատեցինք սուպերմարկետի ղեկավարներից մեկի հետ, ով հրաժարվեց խոսել պատճառների մասին:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերին մենք շրջայց Էինք կատարել մի շարք խանութներ պարզելու, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող նորաբաց «Փակ շուկա» սուպերմարկետը ինչպես Է անդրադարձել իրենց սպառման վրա: «Բեստ» սուպերմարկետի ղեկավարությունից մեզ հայտնել էին, որ նոր սուպերմարկետի բացման հետ մեկտեղ իրենց սպառումը նվագել Է, ու նույն տեմպերով շարունակվելու դեպքում, այլևս չեն աշխատի: Այդպես Էլ եղավ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Աղբյուր՝ hayeli.am