SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Թուրքիայում Ստամբուլ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը պատկանում է Թուրքիայում գործող «Atlas Jet» ավիաընկերությանը և որի պատասխանատուն Հայաստանում հանդիսանում է «Բագրատ Տուր» ընկերությունը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված օդանավի ուղևորներն արդարացիորեն և զայրացած բարձրաձայնում էին, որ իրենց շնորհիվ է, որ կանխվել է վտանգը, երբ ուղևորները նստել են ինքնաթիռ: Թռիչքից րոպեներ առաջ նրանք նկատել են ինքնաթիռից վառելիքի արտահոսք և այդ մասին անմիջապես տեղեկացրել են օդաչուներին: Սակայն վերջիններս փորձել են համոզել ուղևորներին, թե ոչ մի վտանգ չկա և միայն ուղևորների բարձրացրած աղմուկից հետո օդանավի բոլոր ուղևորները շտապ տարհանվել են, այնոււհետ գործի են անցել օդանավակայանի ծառայության և հրշեջ ծառայության խմբերը, ինչից հետո Հայաստան մեկնող 150 ուղևորներին մեկ այլ օդանավով ուղարկել են Երևան: Այս ընթացքում և՛ «Atlas Jet»-ը, և՛ «Բագրատ Տուր»-ը չեն բարեհաճել անգամ ներողություն խնդրել ուղևորներից, իսկ նման դեպքերում նրանք պարտավոր են փոխհատուցում տալ:

shamshyan.com