«Թանկագին Արամ: Մենք անհամբերությամբ ենք սպասում այսօր երեկոյան կայանալիք եզրափակչի քո ելույթին: Մենք երբեք հաղթանակին այսքան մոտ չենք եղել, որքան այսօր: Այս հաղթանակին սպասում ենք արդեն 6 տարի: Այս հաղթանակը մեզ անհրաժեշտ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
Քո հաջողությունը, մեր հաջողությունն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ չնայած 20-րդ դարասկզբին մեզ հետ տեղի ունեցածին, մենք նախկինի նման գոյություն ունենք եւ զարգացնում ենք մեր մշակույթը: Արա՛մ, քեզ ճանաչում են որպես շատ դրական եւ տաղանդավոր մարդու, այսօր երեկոյան քամիր քո տաղանդից ամբողջը, քանի որ դու մեր ազգի պարծանքն ես: Պետք է ցուցադրես հայերի զգացողություններն ու հոգին: Այս երեկո մենք աջակցելու ենք միայն քեզ, մենք քեզ հետ ենք, YOU ARE NOT ALONE»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեցին համայնքի ներկայացուցիչները: