Երեւանի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 23-ամյա Արթուր Ջ.-ն մեղադրվում է 16 տարի չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում: Արթուրը սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարի չլրացած Անի Մ.-ի հետ:
Արթուր Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: