ԱՄՆ-ի Արքանզասում դատավոր Քրիս Պյացան կարծում է, որ իր նահանգում նույնասեռական ամուսնություններն արգելելու համար տրամաբանական պատճառներ չկան եւ վերացրել է արգելքը: «Դա «հավասարություն» բառի իմաստը նեղացնելու ոչ սահմանադրական փորձ է», – ընդգծել է Պյացան:
Ներկայումս հայտնի չէ, թե ԼԳՏՊ զույգերը նահանգում երբվանից կկարողանան գրանցել իրենց ամուսնություները: Անցյալ տարի ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վերացրել էր նույնասեռական ամուսնությունների արգելքը` այն համարելով ոչ սահմանադրական, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին մի քանի ամիսներին Միչիգան, Յուտա, Թեքսաս, Օկլահոմա եւ Վիրջինիա նահանգները վերանայել են իրենց օրենսդրությունները` ԼԳՏՊ զույգերի օգտին:
Աղբյուր՝ news.am