Մոսկվայում «Կուզյա աստծո» աղանդի շենքի խուզարկության ժամանակ օպերատիվ աշխատակիցները առգրավել են 200 միլիոն ռուբլի, 150 հազար դոլար եւ մանկական պոռնկագրություն: Հայտնաբերվել են նաեւ 50 տեսակի կենդանիներ եւ թռչուններ, որոնք պատկանում են անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ-ն:

Ըստ ռուսական ուղղափառ եկեղեցու վկայության՝ աղանդը եկամուտներ է ստանում ուղղափառական ցուցահանդեսներից: «Կուզյա աստծո» աղանդի հետեւորդները դրամահավաքով էին զբաղվել՝ իբր վանքեր, եկեղեցիներ եւ մատուռներ վերականգնելու պատրվակով:

Աղանդը գլխավորում է Անդրեյ Պոպովը: Նա  իրեն տեւական ժամանակ անվանում էր   «Ռոման եպիսկոպոս»: Ըստ նախկին աղանդավորականների՝ խմբում կիրառվում են մարդու վրա ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցության մեթոդներ՝ ընդհուպ մինչեւ սպառնալիքներ եւ ծեծ:

Բացի դրանից՝ 2013 թ. նոյեմբերին «ՏՎ ցենտր» հեռուստաալիքը փոխանցել էր, որ «Կուզյա աստծո» աղանդի հետեւորդները հարձակվել են նկարահանող խմբի վրա, որը աղանդների մասին սյուժե էր պատրաստում:


Աղբյուր՝ news.am