Ախուրյանի շաքարի գործարանի հետ որեւէ մեքենայություն չի արվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԺ  պատգամավոր, «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանը:

«Ինչ-որ խոսակցություններ կան, իբր սարքավորումները բերել ձեւի համար են դրել, իսկականից էլ ինչ-որ մախիացիաներ են անում: Տենց բան չկա: Իսկական գործարան ա` իսկական արտադրանքով», – ասաց Ալեքսանյանը:

Նշենք, մայիսի 13-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց, որ Պետեկամուտների կոմիտեի (այժմ` Ֆիննախի) թողտվությամբ Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն շաքարի հումքի անվան տակ Հայաստան է բերում պատրաստի շաքար եւ միայն փաթեթավորում: Նպատակը շաքարի ներմուծման մաքսատուրքից խուսափելն է:


Աղբյուր՝ news.am