Մեր կասկածներն ամփոփող հրապարակումը սպասելիորեն շատ արձագանքներ ունեցավ, իսկ երկրորդ հրապարակման մեջ նշված էր, թե Տիգրան Նազարյանի մահը դեռ գլխացավանք է պատճա ռելու ոմանց, քանի որ նրան նախ Ամերիկա, ապաև, ենթադրաբար, այն աշխարհ ճանապարհած ուժերը վրիպում են թույլ տվել՝ մոռանալով, որ, որքան էլ ամերիկյան կյանքին ադապտացված, Տիգրանը շարունակում էր մնալ զեկուցագրեր պատրաստելու երկարամյա փորձ ունեցող ԱԱԾ գործակալ: Հենց այդ պատճառով, ի տարբերություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործների կամ ոճրին այս կամ այն կերպ առնչված, ապա կասկածելի հանգամանքներում վաղաժամ մահացած Նորայր Եղիազարյանի, Վռամ Գալստյանի, Համլետ Ստեփանյանի, Նազարյանը «մահացել է քաղցկեղից»: Արժե ուշադրություն դարձնել «պաշտոնական վարկած»-ին. ի՞նչ Է նշանակում «պաշտոնական վարկած», Տիգրանի մահվան առթիվ Միացյալ Նահանգնե՞րը, թե՞ Հայաստանն է ներկայացրել այդ վարկածը: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց հայտնի դարձավ, թե Տիգրանը մահացել է քաղցկեղից: Ո՞վ առաջինը շրջանառության մեջ դրեց քաղցկեղի կասկածելի վարկածը: Մի բան ակնհայտ Է’ ոչ ամերիկյան կլինիկայից էին հարցում արել, ոչ էլ սոցիալական ծառայություններից: Եվ, թերևս, «պաշտոնական վարկած» ասելիս նկատի են ունեցել հայտնի պատճառներով հասարակությանն ապակողմնորոշող ամենակարող մեկի՞ն:
Մենք չգիտենք, թե «վարագույրից» այն կողմ Տիգրանն ինչ է ասել Ռուդիկ Հովսեփյանին, որ նա վստահաբար պնդում Է, թե Տիգրանն ինչ ասելու էր՝ ասել է, իսկ մեր հոդվածում նշված տեսաերիզը «հերթական տարածված բլեֆ է»: Նրա խոսքով, Տիգրանին տեսել է մահվանից կարճ ժամանակ առաջ՝ շատ լավ, միանգամայն առողջ վիճակում, անգամ հասցրել է շնորհակալություն հայտնել հեռուստաասուլիսի համար, որով նրան ապահովագրել է վտանգներից և խոստացել ասելիք ունենալիս գնալ հեռուստաընկերություն: «Հիմա կարողանում եմ հանգիստ փողոց դուրս գալ»,- խոստովանել էր նա: Հովսեփյանն իրավացիորեն քաջատեղյակ է եղել Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա, Տիգրանն ասել է. «Ռուդիկ ջան, Քոչարյանը պետք Է հանցագործի հետ խոսի, որին ես եմ ներս բերում, ինձ ներս չեն թողնում, ինչի՞ մասին է խոսում: Տրամաբանորեն պետք է վախենար, որ հանցագործ է, հեչ որ չէ՝ աթոռը կարող է գլխին տար: Պահանջել են, որ նույնիսկ թիկնապահները, ես դրսում սպասեմ: Այդ սենյակում ոչ ոք չի եղել՝ հասկանո՞ւմ եք, ու ոչ մի վախ Քոչարյանի կողմից»:
Մենք հենց սկզբից կասկածով էինք վերաբերվել Տիգրան Նազարյանի՝ քաղցկեղից մահացած լինելուն: Եվ մեր միջոցներով ճշտել էինք, որ իրականում Տիգրանի մահը «27»-ի ոճրագործների կամ որևէ կերպ առնչվածների տարօրինակ մահերի շղթայի հերթական օղակն է: Ինչ վերաբերում է Տիգրան Նազարյանի կողմից Հայաստան ուղարկված տեսաերիզի իսկությանը, ապա մեր աղբյուրը պնդում է տեղեկությունը և հարկ է համարում ավելացնել, որ ինքը հարգելի Ռուդիկ Հովսեփյանի կամ ուրիշ որևէ մեկի հորդորով չի որոշելու դրա հրապարակման նպատակահար-մարությունը: «Իհարկե, իմ առաջին մղումն էր նույն պահին, անգամ կարգին չլսած-չընկալած՝ հրապարակել, ասուլիս հրավիրել…. Բայց, նախ, անկեղծորեն դեռ միանշանակ չէ, որ կեղծիք չկա, նկատի ունեմ մոնտաժված չէ, երկրորդը՝ իրատեսորեն եմ գնահատում ներկա քաղաքական պահը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

hayeli.am