Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի ՀՀ ՊՆ հոսպիտալի՝ «Մուրացանի հոսպիտալի» պետի աշխատասենյակում ռումբ կա: Այս մասին NEWS.am-ին ասաց Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:
Այս պահին այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարները, ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայութան աշխատակիցները՝ պարզելու համար՝ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: