«Հայ սուպերսթար» մրցույթից հայտնի Հունան Համբարյանին մոտ երկու շաբաթ առաջ հեռուստատեսությամբ Սևակ Հովհաննիսյանը` Միացյալ երիտասարդական լիգայի համանախագը մեղադրել է նրան 16-ամյա տղայի բռնաբարելու համար և նշել, թե «Նոր սերունդ» աղանդի անդամ է:
ATV հեռուստատեսության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ հնչած այս մեղադրանքից հետո Հունանը ինքնասպանության փորձ է կատարել, կորցրել աշխատանքը, արյան մեջ շաքարի պարունակությունը ավելացել է:
Հոգեպես և ֆիզիկապես ծանր վիճակում գտնվող Հունանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրեն վերագրվող արարքները սուտ են:
Նա պատմեց, որ անչափահաս տղայի հետ ծանոթացել է «Ֆեյսբուք»-ի միջոցով: Տղան իրեն խնդրել է օգնել` մասնակցել երաժշտական ինչ-որ նախագծի: Մի քանի անգամ հանդիպել են, Հետո Հունանը խոստացել է նրան ծանոթացնել կոնսերվատորիայի դասախոսներից մեկի հետ, ով իր կուրսընկերոջ մայրն է:
Իրենց շփումը տևել է մոտ 3-4 ամիս: Այս ընթացքում, Հունանի պատմելով, ինքն այդ տղային «ախպոր պես» է վերաբերվել, տղան հաճախ իր աշխատավայր է եկել, հետո միասին դուրս են եկել, զբոսնել, զրուցել:
Հաղորդումը նայելուց հետո Հունանը դիմել է «Հոգեբանների և իրավաբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին, և նրանց խորհրդով դիմել է ոստիկանություն` իր մասին գիտակցաբար սուտ մատնություն կատարելու համար:
Հունանը պատմեց նաև, որ իր` ոստիկանություն դիմելուց հետո ոստիկանություն է կանչվել անչափահաս տղան և բացատրություններ տվել, որոնց մասին հրապարակավ չի խոսում: Դրանից հետո զանգել է Հունանին և ասել, թե դու ոստիկանությունում ասա, որ Սևակի հետ խնդիրներ ես ունեցել, դրա համար է Սևակը նման բան հայտարարել (հեռախոսազրույցը լսել են Հունանի հարազատները, ընկերները):
Քանի որ հեռուստատեսային շոուն նվիրված է եղել կրոնական կազմակերպություններին և դրանց բացասական հետևանքներին «Հոգեբանների և իրավաբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Խաչատուր Մարոզյանը նշեց, որ ամեն կերպ փորձում են առաքելական եկեղեցին տարանջատել մյուսներին` սևի ու սպիտակի եզրագծեր նշելով, և հանուն դրա խորտակում մարդկանց ճակատագրեր: «Կրոնական անհանդուրժողականությունն այնտեղ է հասել, որ նույնիսկ անձնաց են զոհաբերում»:
Հունանը այս պատմության պատճառ է համարում նաև այն, որ կոնֆլիկտ է ունեցել «Հայաստանի ձայնը» մրցույթի ժյուրիի բոլոր անդամների հետ: Իսկ այդ ժամանակ մրցույթի հաղորդավարը Հրաչ Մուրադյանն էր, ում հեղինակային հաղորդման ժամանակ էլ հնչել են իր անունը վարկաբեկող հայտարարությունները:
Yerkir.am–ը զրուցեց նաև Միացյալ երիտասարդական լիգայի համանախագ Սևակ Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, որ Հունանին անձնապես չի ճանաչել և ճանաչում. «Ես ընդամենը տուժածի խոսքերն եմ հաղորդման ժամանակ ասել»:
Մեր այն հարցին, արդյո՞ք ապացույցներ ունի` նման հայտարարություններ անելու համար, Սևակը նախ պատասխանեց` միանշանակ, սակայն կոնկրետ փաստերի մասին խոսել չցանկացավ` նշելով, որ դրանք կներակայցնի դատարանում, եթե գործն այնտեղ հասնի:
Սակայն Սևակը խոսեց մի ձայնագրության մասին, որը, ըստ նրա, ապացուցում է Հունանի «մեղքը». «Դեպքից երկու օր հետո հեռախոսազրույց է ունեցել, Հունանն ասել է, թե ինքնասպան կլինի, հինգ ասեղ ինսուլին կսրսկվի, եթե տղան դիմի ոստիկանություն: Եթե մեկը զանգում, ասում է` եթե դու դիմես ոստիկանություն, ես կյանքիս վերջ կտամ (ինչը շանտաժ ու սպառնալիք է), ուրեմն մի բան եղել է, չէ՞»:
Սևակըհամոզվածէ, որայդ «միբանը» հենցսեռականակտէ: Իսկմերայնհարցին, թեարդյո՞ք հեռախոսազրույցումհենցսեռականակտիուբռնաբարությանմասինխոսքկա, Սևակըհստակորևէպատասխանչտվեց:
Աղբյուր՝ www.yerkir.am