Բրիտանական The Daily Mail տաբլոիդի հաղորդմամբ՝ Ուեսթի մոտ ընկեր իտալացի դիզայներ Էրմանո Շերվինոն հայտնել է, որ արարողությունը տեղի կունենա Ֆլորենցիայում գտնվող 16-րդ դարի Ֆորտ Բելվեդեր ամրոցում, որտեղ գրեթե 1000 հյուրեր կհավաքվեն:
Մինչ այս Spletnik.ru-ն գրում էր,որ մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի փարիզյան հարսանիքը չի կայանա:Նրանք ոչ թե չեղարկել են իրենց հարսանիքը, այլ դեռ չեն որոշել այն Ֆրանսիայում, թե Իտալիայում անցկացնել:
Եթե հավատանք մամուլին, Փարիզում կկայանա միայն նախատոնական ընթրիքը, որից հետո մասնավոր ինքնաթիռները բոլոր հյուրերին կհասցնեն Ֆլորենցիա, որտեղ էլ կկայանա բուն արարողությունը:
Աղբյուր՝ hayeli.am