Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի՝ 19 350 100 000 ՀՀ դրամ նախնական արժեքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության harkadir.ajurd.am կայքից։
Նկարագրության մեջ ասվում է, որ Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի (մարզամշակութային կենտրոն) յոթ հարկանի շինությունը՝ 46335.7քմ ընդհանուր մակերեսով, օժանդակ շինություններով՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, հասարակական կառուցապատման հողամասով՝ 95595.87քմ, հանվել է աճուրդի։ Հանդիսանում է գրավի առարկա։