Ընտանեկան անբավարարվածության վիճակն առաջանում է կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում, որոնցում դրսևորվում է տարաձայնություն տվյալ անհատի վերաբերյալ, սպասումների և նրա իրական կյանքի միջև: Կոնֆլիկտից կոնֆլիկտ, կուտակվելով, այսպիսի անբավարարվածությունը արտահայտվում է հուզական պոռթկումներում և հիստերիկ դրսև<որումներում, որոնց հաճախականացումը կարող է լրջորեն խաթարել ընտանիքի ամրությունը: Ահա այն մասնավոր ցուցանիշները, որոնք բնութագրում են ընտանեկան կյանքի տարբեր կողմերի կազմակերպման հարցում ամուսիններից յուրաքանչյուրի իրավաներդրումը: • ընտանիքի նյութական ապահովումը • ամուսիններից յուրաքանչյուրի հեղինակությունը • ընտանեկան դրամարկղի՚պահպանումը եւ ընտանիքի եկամուտների բախշումը • ընտանիքի հանգստի կազմակերպումը • ընտանիքում բարենպաստ հոգեբանական մտնոլորտի ձեւավորումը Թվարկված ցուցանիշները, որոնք բացահայտում են ամուսինների կազմակերպչական ֆունկցիան ընտանիքի կենսագործունեության տարբեր ոլորտներում, մեր կողմից դիտվում էին որպես ընտանեկան գերիշխանության կոնկրետ դրսևորում: Միևնույն ժամանակ դրանք կարող էին հանդես գալ որպես գլխավոր դրդապատճառ, որով առաջնորդվում են ամուսինները իրենց ընտանիքում, գերիշխանության հասարակական ձևերը որոշելիս: Որպես գերիշխանության (գլխավորության) ճանաչման այլ հավանական դրդապատճառ, դիտվում էին ` • ամուսինների սոցիալ դեմոգրաֆիկ ցուցանիշները (տարիքը, մասնագիտությունը, կրթական աստիճանը) • ընտանեկան - կենցաղային գործունեության տարբեր ձեւերում մասնակցությունը • ամուսինների անձնային որակների ինքնա եւ փոխադարձ գնահատականները: Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան