Որքան մոտենում է Քիմ Քարդաշյանի հարսանիքի օրը, այնքան ուշադրությունը սեւեռվում է նրա ուղղությամբ: Ամերիկյան ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը մայիսի 24-ին ամուսնանալու է ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Փարիզում հարազատների եւ մտերիմների հետ ընթրիք է լինելու, այնուհետեւ մասնավոր ինքնաթիռով հյուրերին փոխադրելու են Ֆլորենցիա, որտեղ էլ կայանալու է հարսանեկան բուն արարողությունը:
Իսկ մինչ այդ, Քիմն ու Քանիեն հասցրել են զբոսնել Փարիզում եւ, իհարկե, հայտնվել են պապարացիների եւ տեղի հասարակության ուշադրության կենտրոնում:
Քիմը ցնցել է բոլորին՝ հայտնվելով բաց շապիկով եւ առանց ներքնազգեստի:
Աղբյուրը՝ Daily Mail