Հարց.

Բարև Ձեզ բժիշկ:
Ինչպես կարող եմ իմանալ, ինձ մոտ առնանդամի ֆիմոզ է թե ոչ, և դա կարող է վատ հետևանքներ թողնել ապագայում :

Պատասխան.

Ֆիմոզի դեպքում առնանդամի մաշկը կպնում է գլխիկին և դժվարանում է բացումը: Բարդ դեպքերում կարող է խանգարել սեռական հարաբերությանը: Ամեն դեպքում անհրաժեշտ է կազմակերպել բուժում, նաև եթե պետք լինի վիրահատական:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.