Նյու Յորքի իշխանությունները մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանքով ձերբակալել են ավելի քան 70 մարդու: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Կալանավորների թվում են մի ոստիկան, բժիշկ և տեղական սկաուտական կազմակերպության առաջնորդներից մեկը: Ընդհանուր առմամբ՝ 70 տղամարդ և 1 կին է ձերբակալվել:
Քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն՝ մեկ ամիս շարունակ տեղի ունեցած հետաքննության արդյունքում շուրջ 600 համակարգիչ, պլանշետ, սմարթ հեռախոսներ և այլ էլեկտրոնային սարքեր են առգրավվել, որոնք 175 տեռաբաթ արգելված մանկական լուսանկարներ են պարունակում:
Ոստիկանությունում չեն բացառել, որ տվյալ գործով այլ ձերբակալություններ ևս կարող են լինել: Քաղաքային իշխանություններն ընդգծել են, որ ամբաստանյալները երեխաների սեռական շահագործման մեջ ներգրավված չեն եղել:


Աղբյուր՝ www.tert.am