Հարցին պատասխանում է
Առողջության եւ կրթության հայկական կենտրոնի
հոգեբանական ծառայության հոգեբան
Լիլիթ Խաչատրյանը
Այդ խնդիրը հիմնականում առաջանում է այն ժամանակ երբ արկա է սեռադերային նույնականացման խանգարում:
Սեռադերային նույնականացման խանգարումներն այսինքն, որպես համապատասխան սեռի ներկայացուցչի հետ նույնացվելու, վարքային ձևերի և դերերի ընդօրինակելու, աղավաղումները սկսվում են ձևավորվել վաղ մանկությունից:
Այս դեպքում տղաների մոտ սկսվում է դրսևորվել կանացիածված վարք, նուրբ ժեստեր, վարքի մաներաներ: Հիմնական պատճառներից մեկը այն է, որ հատկապես ընտանիքում նույն սեռի ծնողական ներկայացուցչի կերպարը աղավաղված է, կամ որպես կերպար բացակայում է, կամ ել երեխայի համար ընդունելի անձ չէ: Շատ կարևոր է հասկանալ կոնկրետ ձեր դեպքում ինչ տարիքի եք դուք, և ինչպիսի ձևավորված փորձ ունեք արդեն սեռային փոխհարաբերություների առումով:
Ձեր ցանկությունը ձերբազատվել այդ հակումներից և դրսևորումներից առաջնային է և կարևոր: Փորձեք ձեր շրջապատում գտնել ձեզ հարմար կարևոր արական սեռի ներկայացուցիչ որի կերպարը դրական հատկանիշներով է օժտված և պատկերացրեք ձեզ նույն դերում: Փորձեք հասկանալ որն է հատկապես ավելի կարևոր տղամարդկային հատկանիշ այդ կերպարում, ինչ ուժեղ որակներ կան , որը կուզեք ունենալ նայև դուք:
Ազատվեք նախկին մտավախություներից կապված տղամարդու դերի իրականացման հետ: Փորձեք բարցրացնել ձեր ինքնագնահատականը որպես տղամարդ: Եթե ավելի լավ տեղեկանանք ձեր խնդրի էությանը ավելի լավ կլինի:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: