Տուժածների մեջ է նաեւ հայտնի երգիչ Աբրահամ Ռուսսոն. չորրորդ հարկում նրա բնակարանն է: Բարեբախտաբար, պայթյունի պահին երգիչն ու նրա ընտանիքը տանը չեն եղել, այդ պատճառով կատարվածի մասին նա հեռախոսով է իմացել:

«Պայթյունն իմ մուտքում է եղել, երկրորդ հարկում,- կայքին պատմել է 44-ամյա երգիչը:- Փառք Աստծո ոչ ոք չի տուժել: Առավոտյան ինձ տեղեկացրին, որ շենքում պայթյուն է եղել, ես ապշած էի: Պատուհաններս ճաքել են: Առաջին երկու հարկերը չկան»: Երգիչը պարզաբանել է, որ այդ բնակարանում հազվադեպ է լինում, մեծ մասամբ կնոջ ու դստեր հետ ամառանոցում է լինում: Այդ պատճառով հնարավոր է եղել խուսափել դժբախտությունից:

«Ես այնտեղ չեմ եղել, բայց երկու ամիս առաջ բնակարանը գործընկերոջս էի տվել: Պայթյունի պահին նա տանն է եղել: 7-րդ հարկում Ամերիկայից իմ ծանոթն է ապրում, նրա համար նույնպես ես եմ գտել բնակարանը: Ցավոք, այդ միջադեպից հետո ինձ ասացին, որ շենքն այլեւս պիտանի չէ ապրելու համար: Պայթյունն ու հետեւանքները շատ լուրջ են: Այնտեղ չի կարելի վերադառնալ ու ապրել, ամբողջ շենքը ճաքեր է տվել, շատ վտանգավոր է: Ես առաջիկայում կտանեմ բնակարանում առկա ամեն ինչ: Բայց առայժմ ԱԻՆ-ն այնտեղ չի թողնում»:

Ռուսոն խոստովանել է, որ ցավում է ոչ միայն իր բնակարանի, այլեւ հարեւանների համար: Կատարվածից հետո պարզ չէ, թե որտեղ են ապրելու պայթյունից տուժած բնակիչները:

«Մեկ օրում մարդիկ անտուն մնացին, ըստ էության, կառավարությունը մարդկանց այլընտրանքային տարբերակ պետք է առաջարկի»,- հույս է հայտնել երգիչը:

news.am