Ըստ նախաքննական մարմնի՝ տղամարդը, շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն։ Ավելին՝ փաստացի ամուսինը նշել է, թե երկրորդ տղամարդը խմբակային սեքսի համար կարող է նաև վճարել։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով, մասնավորապես` 132-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեռական շահագործման համար, և 118-րդ հոդվածով՝ ծեծի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշենք, որ արարքը հիմնավորվելու դեպքում տղամարդուն սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։